ՌԴ ԱԳՆ–ն` Վրաստանով ՀՀ ռազմական շարասյան տեղափոխության մասին. Դա ֆանտաստիկա է
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՌԴ–ի կողմից Աբխազիա С-300 տեղափոխելու ու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական շարասյան տեղափոխության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է Интерфакс–ը։
Նշվում է, որ աղմուկի պատճառ են հանդիսանում Աբխազիայի կողմից `Վրաստանի հետ սահմանին սեփական անցակետերի օպտիմալացման մասին լուրերը, երկկողմ համաձայնագիրն, ըստ որի, Հարավային Օսիայի քաղաքացիներն անհատական պայմանագրերով կարող են ծառայել ռուսական բանակում, կեղծ տեղեկատվությունը, Աբխազիայում С-300–ի տեղակայման մասին, ինչպես նաև ֆանտաստիկ պատմությունը`Վրաստանի տարածքով դեպի ՀՀ ռազմական շարասյան տեղափոխության մասին։
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրել է հոլովակ, որում երևացող ռուսական պետհամարանիշներով բեռնատարները, ըստ նրա, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով` 2008թ.–ի պատերազմից հետո Վրաստանի տարածքով ռուսական բեռների տեղափոխություն դեպի ռուսական 102-րդ ռազմակայան չի իրականացվեն։ Վրաստանի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխության մասին մասին համաձայնագիրը ստորագրվել է 2006թ.–ի մարտի 31–ին`Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման համաձայնագրի հետ միասի։ Վրաստանի խորհրդարանը վավերացրել է այն 2007.–ին։
2008թ.ի պատերազմից երկու տարի անց` 2011թ.–ի ապրիլին, Վրաստանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել`Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների տեղափոխության համաձայնագիրը։ Այդ քայլը դե–յուր արգելել է վրացական տարածքով դեպի ՀՀ–ի ու ռուսական 102–րդ ռազմակայան, որը գտնվում է ՀՀ–ի տարածքում, ռազմական բեռներ և անձնակազմ տեղափոխել։ Այդ մասին Մելիքյանը նշել է Facebook–ի իր էջում։