25.11.2024
ՌԴ ԱԳՆ–ն` Վրաստանով ՀՀ ռազմական շարասյան տեղափոխության մասին. Դա ֆանտաստիկա է
prev Նախորդ նորություն

Նախագահ. ՀԱՊԿ-ը պետք է արագորեն ադապտացվի ժամանակակից իրողություններին

Աշխարհը փոխվում է, փոխվում են սպառնալիքները, ուստի դրա համար էլ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը (ՀԱՊԿ) պետք է ադապտացվի նոր պայմաններին: Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Միեւնույն ժամանակ նա նշել է, ոչ ՀԱՊԿ-ը որեւէ մեկի դեմ ուղղված չէ։


Սերժ Սարգսյանը նշել է, որ այն պետությունները, որոնք ստորագրել են այդ պայմանագիրը, առաջնորդվել են ՀԱՊԿ գոտում անվտանգության ապահովման համար ջանքերը միավորելու անհրաժեշտությամբ, դրա համար էլ այստեղ խոսք չի կարող լինել մասնավոր շահի մասին։ «Խոսքը հավաքական շահի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերով։ Մեր որոշումը հենց այդպիսին է, ու որքան արագ լինի ՀԱՊԿ ադապտացումը ժամանակակից իրողություններին, այդքան լավ կլինի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի բոլոր մասնակիցների համար»։


Սարգսյանի խոսքով, ժամանակակից աշխարհում սպառնալիքները հայտնվում են տարբեր ձ եւերով, անվտանգության սպառնալիքները շատ բազմազան են։ «Կոնկրետ մեզ համար դա այն վիճակն է, որը ձեւավորվել է մեր տարածաշրջանոմ։ Այսինքն ղարաբաղյան հարցը ուժային մեթոդով լուծելու՝ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք հայտնել ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորներն ենք, դրա համար էլ մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է նա, հայտնում է news.am-ը։


Նախագահը նշել է, որ Հայաստանը ԻՊ գործողությունների գոտուց մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է գտնվում։ «Դա նշանակում է, որ Մերձավոր ար եւելքում տեղի ունեցող իրադարձությունները անմիջական կապ ունեն մեր անվտանգության հետ։ Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողությունների մեջ ներգրավված են ԱՊՀ անդամ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք արդեն ունեն ռազմական փորձ, որոնք ունեն բարբարոսական մեթոդներ ու որոնք կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունության մեջ։ Ցավոք շփման գծի մյուս կողմում մենք արդեն դիտարկում ենք արաբերեն խոսք ու այլ ձայներ։ Մեզ թվում է, ո ր Մերձավոր արեւելքից հեռացած մարդիկ աստիճանաբար սկսում են ներառվել մեր տարածաշրջանի հակամարտությունների մեջ։ Դա իհարկե շատ ու շատ վտանգավոր է։ Ժամանակակից աշխարհում կան նա եւ այլ մարտահրավերներ, դրանք բազմաթիվ են» ։


Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, այս հանգամանքը Երեւանի համար լրացուցիչ պարտականություններ է ստեղծում։ «Մենք մեր դերը տեսնում ենք մեր պարտավորությունների ու մեր կազմակերպության սահմանած պահանջների հստակ կատարման մեջ։ Քանի որ դա իմ կարծիքով առաջինն է, որը պետք է անեն կազմակերպության բոլոր անդամները, որոնք ուզում են, որ այն ուժեղ լինի»,- նշել է նա։


Նրա խոսքով, աշխարհը փոխվում է։ «Հենց նոր մենք խոսում էին ահաբեկչական սպառնալիքի մասին։ 25 տարի առաջ թերեւս չէին էլ կարծում, որ այն կհայտնվի ու կլինի նման ծավալների։ Դրա համար էլ մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա, մենք կողմ ենք կազմակերպության զարգացմանը։ Անցած տարի Երեւանում Խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունեցինք մինչ եւ 2025 թ հավաքական անվտանգության ռազմավարությունը։ Մեր նախագահության սկզբից եւեթ դա մեզ համար թիվ մեկ խնդիր է եղել ու մենք կարողացել ենք կատարել այն։ Այդ ռազմավարության մեջ նշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական ուղենիշները։ Ես կարծում եմ, որ եւ Հայաստանի, եւ մեր կազմակերպության մյուս շահագրգիռ անդամների համար կարեւոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»։