Սիրիական Հալեպ քաղաքի ազատագրումը կառավարական ուժերի կողմից կարող է երկարաձգվել։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։ Նա նշել է, որ ամենաիդեալականը կլինի Հալեպի ազատագրումը, սակայն դա կարող է երկարաձգվել, փոխանցում է РИА Новости–ին։ Փորձագետի խոսքով, Ջեբհատ Ան–Նուսրային պետք է շրջափակել Իդլիբ նահանգում։ Ըստ նրա, ահաբեկիչներին Իդլիբից կարելի է դուրս մղել միայն դեպի Թուրքիա։ Սակայն Արևմուտքը պետք է զգուշանա, որ այդ գրոհայինները կարող են Թուրքիայից տեղափոխվել Եվրոպա։ SANA–ի փոխանցմամբ, այս պահին կառավարական ուժերը վերահսկում են Հալեպի հարավ–արևմտյան Մանյան շրջանը, գրոհայինները վերահսկում են քաղաքի արևելյան հատվածը։