ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կայցելեն մարտի 11-ին: Այս մասին ԱՊ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով` համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Բաքվում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: