26.11.2024
Financal Times․ Ադրբեջանը հարվածի տակ է դնում Եվրոպա գազի մատակարարման նախագծերը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Լուրջ նախագծերի խորացման համար անհրաժեշտ է ավելացնել ՀԱՊԿ–ի բյուջեն

ՀԱՊԿ–ի միջոցները բավարար չեն, որպեսզի խորացվեն լուրջ նախագծերը կազմակերպության շրջանակներում, այդ թվում արդիականացվեն ՀԱՊԿ անդամ–երկրների ներքին և արտաքին սահմանները, աջակցություն ցուցաբերվի ազգային ռազմական նախագծերին ու կրթությանը։


Զենքերի արտոնյալ առաքումները չեն փոխհատուցում ՆԱՏՕ–ի հետ համագործակցության գայթակղությունը։ Բրյուսելի ու Մոսկվայի միջև անտագոնիզմը չի խանգարում ՀԱՊԿ–ի դաշնակիցներին խորացնել կապերը Դաշինքի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատակից Ալեքսանդր Կարավաևը։


Նա նշել է, որ ՀԱՊԿ–ի անդամ Հայաստանը այս տարվա փետրվարին ԱՄՆ ՊՆ աջակցությամբ բացել է խաղաղապահների պատրաստման նորագույն կենտրոն: ՀԱՊԿ–ը ռազմական համագործակցության ֆորմատներից մեկն է, սակայն ՌԴ ռազմա–տեխնիկական համագործակցության ֆորմատը ԱՊՀ երկրների հետ տարբեր է` միասնական ՀՕՊ համակարգից մինչև Բելառուս–ՌԴ միասնական պետություն։


Փորձագետը հավելել է, որ կազմակերպությունում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ–ի բյուջեն տարեկան 250 միլիոնից հասցնել մեկ և ավելի միլիարդ ռուբլու։