Ադրբեջանը Թուրքիայից կգնի հրթիռային անօդաչուներ
Baykar Makina Sanayi ve Ticaret A.Ş թուրքական ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանն առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում իրենց ընկերության կողմից արտադրվող անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, փոխանցում է Ekonomi.haber7.com–ը։
Նախորդ տարի Թուրքիան ճանաչվել է 6–րդ երկիրը ԱՄՆ–ից, Իսրայելից, Չինաստանից, Իրանից ու Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից հետո, որն արտադրում է հարվածային անօդաչուներ։
Նախորդ տարվա ապրիլին փորձարկվել է Bayraktar TB2 մարտական անօդաչուն։ Անօդաչուն արձակել է հրթիռ, որը 8 կմ հեռավորության վրա խոսել է բոլոր թիրախները։
Ադրբեջանական կողմը հավանաբար հետաքրքրություն է ցուցաբերում ծանր անօդաչուների նկատմամբ։ 500-600 կգ–ոց անօդաչուն Թուրքիան կիրառում է Սիրիայում` Եփրատի վահան գործողության ընթացքում։