2016 թվականի մարտ–հոկտեմբեր ժամանակահատվածում Իրանն Ադրբեջան է արտահանել $333,5 միլիոնի 876 000 տոննա ոչ նավթային ապրանքներ: Այս մասին փոխանցում են իրանական ԶԼՄ–ները։ Այդ թվերը խոսում են նախորդ տարվա համեմատ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի 112%-ով ավելացման մասին: Իրանի մաքսային ծառայության տվյալներով՝ արտահանվող ապրանքների թվում են գազը, քիմիկատները, ցեմենտը և այլ ապրանքները։ Իսկ Ադրբեջանից ներկվել է 98 000 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմում է $31,6 միլիոն։