27.11.2024
Փորձագետներ.Էրդողանն ԵՄ–ի հետ ճգնաժամից դիվիդենտներ է քաղելու
prev Նախորդ նորություն

Der Spiegel․ 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը

Չնայած վերջին յոթ տարիները ամենակայունն էին եվրոպական տնտեսության համար, բայցեւայնպես 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը։ Ընդ որում այս անգամ ռիսկերը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի են, գրում է Der Spiegel–ը։


Մտավախություն կա, որ Բրիտանիայի օրինակով մյուս երկրներն էլ կարող են երես թեքել եվրագոտուց։ Այս մտավախությունները առավել ուժգնանում են ՆԻդեռլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում գալիք ընտրությունների ու դրանցում պոպուլիստական ուժերի հաղթանակի հավանականության ֆոնին, որոնք կողմ են արտահայտվում եվրոյից հրաժարվելուն ու ազգային արժույթներին վերադառնալուն։


«ՆԻդեռլանդների հեռացումը եվրագոտուց ԵՄ-ում տնտեսական կոլապս չի առաջացնի, այդ երկրին բաժին է ընկնում արժութային միության ընդհանուր տնտեսության ընդամենը 7 տոկոսը։ Nexit-ը շատ ավելի ցավոտ կլինի հենց հոլանդացիների համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ աղետալի հետեւանքներ կունենա երկրի համար։


Ինչ վերաբերում է Ֆրանսիային, եթե այնտեղ նախագահ ընտրվի Մարին Լը Պենը, ապա մինչ նա կհասցնի հայտարարել եվրագոտուց երկրի դուրս գալու մասին՝ կսկսվի կապիտալի զանգվածային արտահոսք Ֆրանսիայից դեպի Գերմանիա ու ԱՄՆ։ Ընդ որում կապիտալի արտահոսքը ոչ միայն Ֆրանսիայում կսկսվի, այլ նախեւառաջ ԵՄ հարավային երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում։ Ըստ Moody’s վարկանիշային գործակալության, եթե Ֆրանսիան դուրս գա եվրագոտուց, ցնցումն անխուսափելի կլինի։ Եվրագոտին դժվար թե կարողանա հաղթահարել Frexit-ը»
Ֆրանսիայի գլխավոր մրցակիցները նույնպես դենոմինացիայից խուսափելու համար ստիպված կլինեն դուրս գալ եվրագոտում։


Ըստ Der Spiegel–ի՝ շատ ավելի սարսափելի հետեւանքներ կունենա Իտալիայի հնարավոր հեռացումը եվրագոտուց։ Առավել եւս որ իտալացիների մոտ կեսը հնարավոր է համարում այդ տարբերակը։ Itaxit-ը իտալացիներին օգուտ կտա միայն կարճաժամկետ հեռանկարում։ Բայց լիրային անցնելու հետ կապված հետագա գործողություններից երկիրը կընկղմվի դեֆոլտի խավարի մեջ։