Փորձագետներ.Էրդողանն ԵՄ–ի հետ ճգնաժամից դիվիդենտներ է քաղելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Եվրոպայի միջև հերթական հակամարտությունը կարող է վնասել բոլոր կողմերին, բացի մեկից։ Էրդողանը կարող է նաև այս սրացումից քաղել քաղաքական դիվիդենտներ։
TOBB համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը հայտարարել է, որ այս իրավիճակն էլ ավելի շատ կամրապնդի Էրդողանի ներքաղաքական դիրքերը։ Ապրիլին Թուրքիայում կայանալու է սահմանադրական հանրաքվեն` խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարվի դեպի նախագահական համակարգ, փոխանցում է utro.ru կայքը։
Իսմայիլը նշել է, որ եվրոպացիների փորձերը ի դեմս Թուրքիայի ու մահմեդական աշխարհի ձևավորել արտաքին թշնամու կերպար կարող է էլ ավելի ծայրահեղացնել եվրոպական քաղաքականությունը։ Նա նշել է, որ ԵՄ–ում շատ են աշխատանքային միգրանտները Թուրքիայից ու այդպիսի քաղաքականությունը կարող է պառակտում մտցնել եվրոպական հասարակություններում։
Ըստ նրա, եվրոպացի քաղաքական գործիչները սխալվում են կարծելով, թե այդպիսի քայլերով կարող են թուլացնել Էրդողանի ու նրա կուսակցության դիրքերը։ Հակառակը`Էրդողանն էլ ավելի շատ է համախմբելու իր էլեկտորատն, անգամ ընդդիմությունն է այս հակամարտությունում աջակցել նրան։
Արևելագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ավատկովը հայտարարել է, որ եվրոպացիների պահվածքը համախմբում է Թուրքիայի բնակչությանը և մեծացնում նախագահի շանսերը անցկացնելու իրեն ձեռնտու հանրաքվե։
Նա նշել է, որ Էրդողանի ձեռնտու է, որ այդպիսի «թշնամիներ» են հենց ԵՄ անդամները, քանի որ դա վարկաբեկում է եվրոպական արժեքներն ու խաթարում թուրքերի ցանկությունները դեպի ԵՄ։
ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատատ գիտաշխատակից Վլադիմիր Սոտնիկովը հայտարարել է, որ Էրդողանն այս անգամ էլ կկարողանա օգուտներ քաղել այս սրացումից ու մոբիլիացնել իր էլեկտորատը դեպի սահմանադրական փոփոխություններ։
Նա հավելել է, որ սա ևս մեկ փաստարկ է համախմբե թուրքական հասարակությունը ընդդեմ Եվրոպայի, որոնք չեն կիսում թուրքական շահերը։