Ռուսաստանն ու Իրանը քննարկում են 10 մլրդ դոլար ընդհանուր արժողության պայմանագրեր
Ռուսաստանն ու Իրանը քննարկում են 10 մլր դոլար ընդհանուր արժողության պայմանագրեր։Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանի տեղեկատվական կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարար, ռուս- իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի նախարարի խոսքով 8 փաստաթղթեր արդեն պատրաստ են, եւս 6-ը մշակման փուլում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի վերջին կկայանա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա։ Իրանական կողմը հույս ունի, որ նախագահները կստորագրեն միջնաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ։
«Մենք խոսել են Իրանում հանքավայրերի արդյունահանման գործում ռուսական ընկերությունների մասնակցության մասին։ 11 հանքավայրերի վերաբերյալ հիմա արդեն ընթանում են բանակցություններ մեր խոշորագույն ընկերությունների՝ Գազպրոմի, Գազպրոմ նեֆտի, Ռոսնեֆտի ու Տատնեֆտի հետ։ Հույս ունենք որ երկու պայմանագրեր էլ կկնքվեն Ռոհանիի այցի ժամանակ»,- ասել է Նովակը։