28.11.2024
Ծառուկյան. Գնացեք ու ընտրեք, մեզ հնարավորություն տվեք երկիրը փոխելու
prev Նախորդ նորություն

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ԻՊ-ից

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:


Հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգարկը հայտնել է նաև, որ ԻՊ հսկողության տակ դեռևս մնացած թաղամասերը ամբողջությամբ շրջափակված են: Բացի այդ, իրաքյան բանակը վերահսկում է Մոսուլից տանող բոլոր ճանապարհները, գրում է Deutsche Welle-ն:


Ռազմական գործողությունը Մոսուլում ԻՊ-ից երկիրն ազատագրելու գործողությունների մաս է կազմում: ԻՊ դեմ լայնածավալ հարձակումը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ:


«Հաղթանակը սարերի հետևում չէ: Քաղաքի լիակատար ազատագրման մասին հայտարարությունը միայն ժամանակի հարց է», - ասել է Շահաթին:


Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: