28.11.2024
Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ԻՊ-ից
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ադրբեջանին «անօդաչուների քիլեր» է մատակարարել

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ։ Այդ համակարգն էլեկտրամագնիսական խոչընդոտներ է առաջացնում, փոխանցում է Trend–ը։


Դա Harp Arge ընկերության առաջին փորձն է իր արտադրանքն Ադրբեջան արտահանելու առումով։


Drone Killer համակարգը օգտագործում է 2,4 հերց և 5,8 հերց հաճախականությամբ ալիքներ, որպեսզի խախտի անօդաչուի կապը կառավարման կենտրոնի հգետ, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը։


Այդ համակարգն օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը, հետախուզությունն ու այլ ուժային կառույցները։