ՀՀԿ-ն առաջադրել է «լռության ուխտավորների». Փաշինյան
Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ԱԺ պատգամավոր է առաջադրել մարդկանց, որոնց կարելի է անվանել «լռության ուխտավորներ»:Այս մասին այսօր Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ մարդիկ ԱԺ-ում կնոկպա սեղմելուց բացի ուրիշ գործունեություն չեն ծավալել, նրանց շնորհիվ երկրում հաստատվել է սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-քաղաքական ճգնաժամ, եւ այս ընտրությունների միջոցով փորձում են ավելի խորացնել հուսահատության ճահիճը:
«Ելք» դաշինքի նպատակն է, նշում է նա, հասցնել հանրությանը, որ այդ իրավիճակից ելք կա, Հայաստանի քաղաքացիները կարող են ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը կբարձրաձայնի ժողովրդի նպատակներն ու խնդիրները:
«Մենք եկել ենք ասելու, որ ելք կա և կարող եք օգտվել ելքի այդ հնարավորությունից»,- հայտարարել է նա՝ հորդորելով քաղաքացիներին ապրիլի 2-ին քվեարկել իրենց՝ Էդմոն Մարուքյանի Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի օգտին ու չհուսահատվել: