19.04.2025
Պուտին. Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում, ըստ ամենայնի, բարդ գործընթաց է
prev Նախորդ նորություն

Տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնվազեցնի լարվածությունը Իրանի, Ադրբեջանի ու ՀՀ միջև

Ռուսաստանի արտաքին առևտրում Իրանին բաժին է ընկնում մոտ 1%, սակայն իրանական շուկան շատ կարևոր է ՌԴ–ի համար, քանի որ այդտեղ է արտահանվում ոչ թե հումք, այլ արդյունաբերական ապրանքներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ղեկավար Նինա Մամեդովան։


Նա նշել է, որ Հասան Ռուհանիի Մոսկվա այցի ընթացքում կարող է ստորագրվել Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր։ Ըստ նրա, այդ պայմանագիրը ստորագրումը շատ կարևոր է ՌԴ–ի ու Իրանի համար, փոխանցում է ridus.ru կայքը։


Մամեդովայի խոսքով, ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև և Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծում կկայունացնի քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև կնվազեցնի լարվածությունը Իրանի, Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև։


ՌԴ–ում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը հայտարարել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում աճ է արձագագրվել։ Նախորդ տարվա ընթացքում Մոսկվայի ու Թեհրանի միջև ապանքաշրջանառությունը ավելացել է 80%–ով, փոխանցում է vestifinance.ru կայքը։


Նա հավելել է, որ մոտակա երեք տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել $10 միլիարդի։

Երևանը կյանքի որակի առումով շրջանցել է Կիևին, Բաքվին ու Թբիլիսիին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար