26.11.2024
Տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնվազեցնի լարվածությունը Իրանի, Ադրբեջանի ու ՀՀ միջև
prev Նախորդ նորություն

Երևանը կյանքի որակի առումով շրջանցել է Կիևին, Բաքվին ու Թբիլիսիին

Կյանքի որակի առումով Երևանն աշխարհի քաղաքների շարքում գրավել է 172–րդ տեղը։ Այդ մասին նշված է Mercer քոնսալթինգային ընկերության զեկույցում։


231 քաղաքների շարքում ՀՀ–ի մայրաքաղաքը շրջանցել է բոլոր հարևաններին`Թբիլիսին 187–րդ տեղ, Բաքուն`196, Թեհրանը`199–ը, բացառությամբ Ստամբուլի`133–րդ տեղ։


Վարկանիշը կազմվել է ըստ քաղաքական կայունության, մատուցվող ծառայությունների որակի, առողջապահության և կրթության, հանցավորության աստիճանի գործոնների։


Ցուցակի առաջատարն է Վիեննան։Առաջին տասնյակում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունհենը, Վանքուվերը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Ժնևը, Կոպենհագենն ու Բազելը։