Ադրբեջան. «Ռեսուրսային անեծքի» տակ
Ադրբեջանում էներկագիրների արդյունահանման աճից հետո 2010թ.–ին հետևեց բավականին զգալի անկում, սակայն սպառողական աճը շարունակվում էր, փոխանցում է kommersant–ը։
Galt&Taggart –ի տնտեսագետ Ալիմ Հասանովը հայտարարել է, որ 2010-2014թթ.–ին տնտեսական աճն արձանագրվել է ոչ նավթային հատվածի շնորհիվ։ Նավթային ոլորտը կրճատվում էր տարեկան միջինը 2,9%–ով։
2015թ.–ին հաջորդեց մեկ այլ հարված`նավթի գների կտրուկ անկումը ստիպեց կառավարությանն արժեզրկել մանաթը։ Ադրբեջանի ՀՆԱ–ն 2015թ.–ին անկում է ապրել 1,1%–ով, իսկ 2016թ.–ին քսան տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է ռեցեսիա։
Ադրբեջանը պետք է պատրաստվի նավթադոլարների հոսքի կրճատմանը։2016թ.–ին նավթային ֆոնդը կազմում էր $33,2 միլիարդ դոլար, սակայն դա անսահմանափակ չի։
Նավթագազային եկամուտների անկման ֆոնին Ադրբեջանն անընդհատ հայտարարում է տնտեսոսւթյան դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Նավթային եկամուտներն այնքան էլ արդյունավետ չեն ծախսվել։ Դա առաջին հերթի վերաբերվում է մաշտաբային սպորտային միջոցառումներին։ Բաքվում ազգային մարզադաշտն արժեցել է €710 միլիոն, Եվրոպական խաղերը`£6,5 միլիարդ։
Ոչ նավթային ոլորտում գրեթե ոչինչ արված չէ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, իսկ Doing Business–ում Ադրբեջանը զբաղեցնում է 65–րդ տեղը`զիջելով ՀՀ–ին, Վրաստանին։
Զգալի միջոցներ են գնում բանակի վրա։2015թ.–ին Ադրբեջանը զինված ուժերի վրա է ծախսել ՀՆԱ–ի 4,6%–ը։
Պետք է նշել է, որ Ադրբեջանի նավթային հանքավայրերը ժամակի ընթացքում սպառվելու են, սակայն նավթադոլարները շարունակվում են ուղղվել սպառման ուղղությամբ։