26.11.2024
Ադրբեջան. «Ռեսուրսային անեծքի» տակ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղի համար պատերազմում Բաքուն կարող է բախվել նաև ՌԴ հետ

Ադրբեջանը վերջին շրջանում շատ բան է արել զինված ուժերի ամրապնդման ուղղությամբ։ Ապրիլին վերջին հակամարտությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարող է ցավալի հարվածներ հասցնել, սակայն ընդունակ են նրանք արդյոք մաշտաբային պատերազմը`դա կարող է ցույց տալ միայն պրակտիկան։ Փաստ չէ, որ դա նրանց մոտ կստացվի։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը։


Նա նշել է, որ արդի զինատեսակներ Արդբեջանն ունի և այդ ցուցանիշով գերազանցում է ՀՀ–ին։ Ադրբեջանը նաև ունի սեփական նավթային ռեսուրսներ`զենք գնելու համար, փոխանցում է onkavkaz.com կայքը։


Ըստ նրա, չպետք է թերագնահատել Լեռնային Ղարաբաղի բանակը, որը ստանում է հայկական բանակի աջակցությունը։ Նրանք նույնպես պատրաստ են պատերազմի այդ պայմաներում ու կարելի է ասել, որ կողմերի մեջ պահպանվում է որոշակի բալանս։


Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի ռազմական մասնագետների պատրաստում է հիմնականում Թուրքիան։ Սակայն Թուրքիայում պատրաստված ադրբեջանցի ռազմական մասնագետները սկսում են կողմնորոշվել դեպի Թուրքիա։ Ադրբեջանի բանակի մեջ ստեղծվում է թուրքական ռազմական դպրոց ու դա կարող է սպառնալիք ներկայացնել Ալիևի ռեժիմի համար։ Այդ պատճառով նա սկսել է ուսման նպատակով մասնագետներ ուղարկել Եվրոպա ու ԱՄՆ։


Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի` դա բոլորին ակնհայտ է։ Չնայած Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է Ղարաբաղի իր ռազմական ներժուժով, սակայն պատերազմի դեպքում Բաքուն կարող է բախվել ՀՀ–ի ու հնարավոր է նաև ՌԴ–ի հետ։


Նա հավելել է, որ ՌԴ–ը հետաքրքրված չէ Անդրկովկասում մեծ պատերազմով, քանի որ տարածաշրջանում խաղաղության հաստատման երաշխավորներից է։