Փորձագետ. Ռոհանիի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի ռուս–իրանական հարաբերություններին
Ինչպես հայտնել են Կրեմլում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա կայանալու է հաջորդ երկուշաբթի ու լինի երկօրյա։ Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փորձագետ, արևելագետ Վլադիմիր Սաժինը հայտարարել է, որ այցն ունի մեծ քաղաքական և առևտրա–տնտեսական նշանակություն։ Այցի ընթացքում նախատեսվում է տաս պայմանագրերի կնքում։ Սիրիան ու ՌԴ–ը համատեղ գործում են Սիրիայում և այդ թեման նույնպես կդառնա բանակցությունների առարկա։
Նա նշել է, որ Ռոհանիի այցի ընթացքում գլխավոր շեշտը դրվելու է տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Այսօրվա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է երկու միլիարդ դոլար, ինչը չնչին է, այդքան մեծ տնտեսություններ ունեցող երկրների համար, փոխանցում է vestikavkaza.ru–ն։
Փորձագետը հավելել է, որ Ռոհանիի այցը Մոսկվա նոր խթան կհաղորդի ռուս–իրանական հարաբերություններին։