25.11.2024
Ռոհանին մարտի 27-28-ին կայցելի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Մոսադի ղեկավար. Իրանը Իսրայելի անվտանգության գլխավոր սպառնալիքն է

Քանի դեռ գոյություն ունի այսօրվա ռեժիմը` միջուկային ներուժով կամ առանց այդ ներուժի, Իրանը շարունակում է հանդիսանալ Իսրայելի անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Այդ մասին հայտարարել է Մոսադի ղեկավար Յոսսի Քոենը։


Նա նշել է, որ Իսրայելը պետք է համագործակցություն սկսի Մերձավոր Արևելքի չափավոր արաբական պետությունների հետ, փոխանցում է The Jerusalem Post–ը։


Իսրաելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող կառավարական օբյեկտներին, չնայած Երուսաղեմը հայտարարել է, որ իր թիրախը լիբանանյան Հզբոլահն է։ Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատակից Իրինա Զվյագալսկայան հայտարարել է, որ Իսրայելի համար անընդունելի են Ասադի բանակի կապերը Հզբոլահի հետ։ Իսրայելը զգուշանում է Հզբոլայի հզորացումից։


Նրա խոսքով, Իսրայելն ու Հզբոլահը փոխադարձ զսպման են հասել։ Փորձագետը հավելել է, որ Երուսաղեմը զգուշանում է`Հզբոլահը կարող է դուրս գալ Հոլանի բարձրունքներ, իսկ Սիրիայից այդ խմվավորման դուրս բերումը կապված կլինի պատերազմի ավարտի հետ, փոխանցում է RT–ն։