25.11.2024
Փորձագետներ. Բաքվում Նազարբաևը քննարկելու է Ղարաբաղն ու տնտեսական հարցերը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները նոր փուլ են մտնում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի դիրքերի թուլացման ֆոնին Իրանն ու ՌԴ–ը միավորում են իրենց ջանքերը այդ տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Նրանք ընդլայնում են քաղաքական ու դիվանագիտական կապերն ու ուժեղացնում համատեղ ջանքերը Սիրիայում։


ՌԴ–ն և Իրանը պայքար են մղում սիրիական ապստամբների դեմ ու փորձում ԱՄՆ–ին դուրս մղել տարածաշրջանային դիվանագիտությունից, փոխանցում է inosmi.ru կայքը։


Center for Strategic and Diplomatic Studies at the University of South Florida–ի փորձագետ Մոհսեն Միլանին հայտարարել է, որ Ռոհանիի այցը Մոսկվա ընդգծում է այն կարևոր տեղը, որը ՌԴ–ը զբաղեցնում է Իրանի արտաքին քաղաքականությունում։


Միլանին նշել է, որ Իրանը կարևոր տեղ է զբաղեցնում Վլադիմիր Պուտինի երկարաժամկետ ռազմավարությունում` Մերձավոր Արևելքում գլխավոր խաղացող դառնալու համար։


European Council on Foreign Relations–ի փորձագետ Էլլի Գերանմայեի խոսքով, քանի որ Մոսկվան մեծ ներգրավվածություն ունի Սիրիայում, Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները նոր փուլ են մտնում։
Նա նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան իրենց քաղաքական հարաբերությունները տեղափոխել են նոր`ռազմական համագործակցության մակարդակ։


Փորձագետը հավելել է, որ Իրանի իշխանական շրջանակներում կան ֆրակցիաներ, որոնք կողմ են ՌԴ–ի հետ ավելի սերտ համագործակցությանը։