Փորձագետներ. Բաքվում Նազարբաևը քննարկելու է Ղարաբաղն ու տնտեսական հարցերը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-3–ին պաշտոնական այցով կայցելի Բաքու։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգությանը, տնտեսությանը, տարանցման հարցերը։ Բացի այդ, փորձագետները նշում են, Ադրբեջանը Ղազախստանից, որպես ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամի, սպասում են աջակցություն Լեռնային Ղարաբաղի հարցում։
Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսըմ Սատպաևը հայտարարել է, որ Ղազախստանի բազմաթիվ անգամ քննադատել են ի վնաս ՀՀ–ի`Ադրբեջանի նկատմամբ սիմպատիաների մեջ։ Սակայն Բաքվի համար կարևոր է Ադրբեջանի բարոյական աջակցությունը Ղարաբաղի հարցում, փոխանցում է «НГ»–ն։
Նա նշել է, որ չի կարծում, թե Ղազախստանն ուղիղ կմիջամտի Ղարաբաղի հարցին։ Ադրբեջանը Ղազախստանից ակնկալում է միայն բարոյական աջակցություն`այն էլ միայ ԵԱՏՄ–ի շրջանակներում։
Հարավայի Կովկաս քաղաքագետների միության ղեկավար Իլգար Վելիզադեն հայտարարել է, որ Ղազախստանի համար Ադրբեջանը Կովկասում ամենակարևոր գործընկերն է։ Ղազախաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մտնում են թյուրքախոս երկրների միության մեջ։
Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է 300 միլիոն դոլար, ինչը չի համապատասխանում իրական հնարավորություններին։ Ադրբեջանում գործում են ղազախական ընկերություններ, Ղազախստանում`ադրբեջանական։
Ըստ նրա, ամենահեռանկարային ուղղություններն են էներգետիկան ու տրանսպորտը։
Քաղաքագետը նշել է, որ Ղազախստանն իրականացնում է տարանցիկ շատ նախագծեր և այդ պատճառով Նազարբաև–Ալիև հանդիպման ընթացքում կարող են քննարկվել ադրբեջանական Ալյաթ ու ղազախական Աքթաու ու Կուրիկ նավահանգիստների միջև։ Ղազախստանից Ադրբեջան տեղափոխվող բեռները կարող են օգտվել նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթծից։