Փորձագետ. ՎՈւԱՄ–ի ակտիվության վերականգնումը կապված է Չինաստանի պլանների հետ
ՎՈւԱՄ–ի ազատ տնտեսական գոտին պետք է սկսի գործել մինչև տարվա վերջ։ Այդպիսի որոշում են կայացրել Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի վարչապետները։
Geostrategy–ի խմբի փորձագետ Վլադիմիր Դենիսյուկը հայտարարել է, որ չնայած ՎՈւԱՄ–ի ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են նաև ԵՄ–ի ասոցացման համաձայնագիրը, իսկ Ադրբեջանն այդպիսի համաձայնագիր չի ստորագրել։ Այդ պատճառով այդ հարցը լրացուցիչ քննարկման առիթ է։ Ազատ տնտեսական գոտին կգործի, սակայն ոչ այս տարի, փոխանցում է dw.com–ը։
Փորձագետ Սերգեյ Գերասիմչուկը նշել է, որ ՎՈւԱՄ–ի ակտիվության վերականգնումը բացատրվում է Չինաստանի գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերով։ Խոսքնը գնում է տրանսպորտային միջանքների ստեղծման մասին, որոնք կմիավորեն ՎՈւԱՄ երկրները։
ՎՈՒԱՄ(Վրաստան–Ուկրաինա–Ադրբեջան–Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ АПА-Экономикс–ի փոխանցմամբ, այդ մասին ՎՈՒԱՄ–ի գագաթնաժողովին Կիևում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Գրոյսմանը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտին կսկսի գործել արդեն 2017թ.–ին։