25.11.2024
Հոգլանդ. Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել
prev Նախորդ նորություն

Թուրքական հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնում Գերմանիայի տարածքում

Թուրքական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում հետախուզություն են իրականացնում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ: Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը:


Հիմնականում հետախուզություն է իրականացվում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ:


Ըստ թերթի տեղեկությունների` Թուրքիայի հակահետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:


Ֆիդանը ևս ընդգրկված է Թուրքիայի հետախուզական ծառայությունների ցուցակում: Դրանում ընդգրկված են շուրջ 500 թուրք պաշտոնյաներ, ովքեր բնակվում են Գերմանիայում: