25.11.2024
Վարչապետ. Հայ-թուրքմենական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ
prev Նախորդ նորություն

ՌԴ–ն և Իրանը կարևոր քայլ կատարեցին դեպի ռազմավարական համագործակցություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում կողմերը ֆիքսել են երկկրների միջև ապրանքաշրջանառության աճ 70%–ով և կարևորել Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը։


Զրուցել են երեք ժամ
Պուտինն ու Ռոհանին զրուցել են երեք ժամ նեղ կազմով, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, փոխանցում է «Коммерсант»–ը։ Կողմերը կարևորել են տնտեսական զարգացման կարևորությունն ու առրտրում ու արդյունաբերական ոլորտում «ճանապարհային քարտեզի» մշակումը։ Ռոհանին ու Պուտինը դրական են արտահայտվել նաև Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը։


Հատուկ ուշադրություն էներգետիկային
Հատուկ ուշադրության է արժանացել միջուկային էներգետիկայի թեման։ Ռոսատոմի կողմից կառուցված Բուշերի ԱԷԿ–ն այժմ գործում է։ Բանակցություններ են ընթանում երկրորդ և երրորդ բլոկների շինարարության մասին։


Պուտինն ընդգծել է լավ հնարավորությունները նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնման համար։


Համագործակցության տարածաշրջանային ֆորմատները
Կողմերը կարևորել են Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչպես նաև Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումն ու Կազվին–Ռեշտ–Աստարա երկաթգծի շինարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Քննարկվել են նաև միջագային տարբեր հարցեր, այդ թվում Իրանի հայտը Շանհայի կազմակերպությունում անդամ–պետության կարգավիճակ ստանալու մասին։


Փոխգործակցության լավագույն ալգորիթմը


Արևելագետ Ելենա Սուպոնին հայտարարել է, որ Ռոհանիի այցը Մոսկվա` քայլ է երկկողմ հարաբերությունները նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ռոհանիի այցը կարևոր է տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից`երկրներն այժմ գտվում են պատժամիջոցների ներքո ու տնտեսական համագործակցության ծավալն այդքան էլ մեծ չէ, փոխանցում է «Би-би-си»–ին։


Ըստ նրա, Մոսկվայում ստոագրված փաստաթղթերը շատ կարևոր են` երկաթգծերի կառուցում, ռուսական բիզնեսի ներկայության ընդլայնում Իրաունում և այլն։


Արևելագետ Վլադիմիր Ահմետովը նշել է, որ Ռոհանիի այցը շեշտում է կողմերի ցանկությունն երկկողմ հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի վրա։ Ըստ նա, առկա են բազմաթիվ հարցեր` Սիրիայում, Աֆղանստանում, Կասպյան տարածաշրջանում ու Հարավային Կովկասում, որ ՌԴ–ը և Իրանը կարող են լուծել համատեղ։