4.12.2025
Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության համաժողովին
prev Նախորդ նորություն

Ավարտվել է Հայաստան 10 կգ թմրամիջոցի մաքսանենգության գործով նախաքննությունը

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։


Նախաքննության ընթացքում վերջիններս կալանավորվել են:


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


 

Դիլիջանի թունելը մասնակի հոսանքազրկվելու է
Հաջորդ նորություն next