4.12.2025
Նոյեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%, մեկ ամսում գները աճել են 0.6%-ով
prev Նախորդ նորություն

Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝


Դեկտեմբերի 4-6-ը մայրաքաղաքում կանխատեսվում է կայուն, առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, իսկ առավելապես 8-ին, սպասվում են անձրևներ, որոնք կբերեն եղանակային պայմանների կարճատև փոփոխություն։


Հանրապետության տարածքում՝


Դեկտեմբերի 4-6-ը երկրի ողջ տարածքում կընդհանրանա հանգիստ ու չոր եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկ ժամերին առանձին շրջաններում արդեն կարձանագրվեն առաջին տեղումները, իսկ դեկտեմբերի 8-ին տեղումները կտարածվեն երկրի զգալի մասում․ լեռնային գոտիներում սպասվում է ձյուն ու ձնախառն անձրև, իսկ հովտային շրջաններում՝ անձրև։


Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով՝ բերելով ավելի սառը ու ձմեռային շունչ ունեցող օրեր։

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ Դոհայում պանելային քննարկման կմասնակցի
Հաջորդ նորություն next