Իրանը ձգտում Է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը և ազատ առեւտուր անել միավորման հետ։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ղրղըզստանում առաջնորդ Ալմազբեկ Աթամբաևի հետ Բիշքեկում կայացած հանդիպմանը: «Մենք ցանկանում ենք ազատ առևտրի հասնել այդ միության հետ»,- ասել Է Ռոոհանին: Նրա խոսքով՝ իրանական կողմն ակնկալում Է, որ այդ հարցը կքննարկվի ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը նշանակված Է դեկտեմբերի 26-ին։