ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։ Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը, հիշեցնենք, «Հմեյմիմ»-ում վայրէջք էր կատարել 2016-ի սեպտեմբերի 4-ին։ Իլ-76 օդանավը` 18 տոննա պարենով ու առաջին անհրաժեշտության պարագաներով այսօր էր ուղարկվել Սիրիա: Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար: ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս էր հայտնել, որ հումանիտար օգնությունը կլինի շարունակական` ըստ կարիքի: Նա հիշեցրել է, որ Սիրիան ունի մեծ հայ համայնք և համատեղ օգնության տրամադրումը նպատակահարմար է: