Ավիգդոր Էսկին. Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում `հետաքրքիր է
Այսօր Թեհրանը կրկին անգամ հենվում է Մերձավոր Արևելքում բացառապես շիական խմբավորումների վրա։ Սակայն գլխավոր գործոններից մեկն այն է, որ ամերիկացիներն օգնեցին Իրանին ձերբազատվել գլխավոր թշնամուց` Սադդամ Հուսեյինից։ Ամերիկացիների թողտվությամբ ցրվեց Սադդամի սունիական բանակն ու Բաղդադի գերակայություն հաստատեցին շիաները։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
Նրա խոսքով, Իրանն ակտիվորեն աջակցում է Ասադին Սիրիայում ու համագործակցում է ռուսական ուժերի հետ`ահաբեկչության դեմ պայքարում, փոխանցում է izvestia.ru կայքը։
«Հետաքրքիր է Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։ Այն փաստը, որ շիա–ադրբեջանցիները տարածքներ են կորցրել պատերազմի ժամանակ ու մասայաբա փախել չի խանգարում Թեհրանին նախապատվությունը տալ ՀՀ–ին։ Իրանական գաղտնիքը հասկանալու համար պետք է բացահայտել պարսիկների բազմաշերտությունը»,–հավելել է նա։