Փորձագետ. Թուրք–ադրբեջանական զորավարժությունները չեն ահաբեկի ՀՀ–ին
Թուրքիան ու Ադրբեջանը դաշնակիցներ են ու նրանք իրավունք ունեն համատեղ զորավարություններ անկացնեն։ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է և ՌԴ–ն, իհարկը, ուշադիր հետևում է նրա գործողություններին։ ՀՀ–ում տեղակայված է ռուսական ռազմակայանը, Մոսկվան ու Երևանը`ՀԱՊԿ–ի անդամ են և չի բացառվում, որ երկու երկրները քննարկում են Բաքվի ու Անկարայի միջև կայացող այդ զորավարժությունները։ Այդ մասին haqqin.az–ին հայտարարել է Ռազմական կանխատեսման ռուսկան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։
Նրա խոսքով, եթե այդ զորավարժություններն ուղղված են ՀՀ–ին վախեցնելուն, ապա նրանք ցանկալի արդյունք չեն ունենա` Ղարաբաղի հարցը լուծվում է ոչ թե Անկարայում, այլ Մոսկվայում ու Վաշինգտոնում։
Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Միթհաթ Չելիքպալան հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական կապերի ամրապնդնումը թույլ կտա երկրներին տարածաշրջանում ավելի ճկուն լինել։
«Թուրքիայում ուսում են ստացել հազարավոր ադրբեջանցի սպաներ և երկու կողմերը դա լավ հասկանում են։ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև այսօր սերտ ռազմական համագործակցություն է ձևավորվել ու Անկարան ցանկանում է ընդլայնել այդ կապերը»,– հավելել է նա։