24.06.2025
Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել
19.02.2017
Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել

Թեհրանը ձգտում է Միջին Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմել: Այս մասին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Նա նշել է, որ Թեհրան ու Մոսկվան չունեն տարաձայնություններ միջինարեւելյան օրակարգի առանցքային հարցերում, մանսավորապես, սիրիական հակամարտության կարգավորման գործում: Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ Սիրիայում հաստատված զինիադադարի երաշխավորն է, որտեղ արդեն վեց տարի է, ինչ շարունակվում է զինված քաղաքացիական համակարտությունը: Հենց այս երեք պետությունների աջակցությամբ վերջերս Աստանայում առաջին անագամ սիրիական իշխանությունների եւ ընդդիմույան միջեւ տեղի ունեցան ուղիղ բանակցություններ: Լարիջանին նաեւ ողջունել է արաբական երկրների, այդ թվում տարածաշրջանում իր գլխավոր հակառակորդի՝ Սաուդյան Արաբիայի հետ ուղիղ երկոսության գաղափարը: «Սակայն նման փոխգործակցությունեը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների», - հավելել է նա: Սաուդյան Արաբիան դադարեցրել է Իրանի հետ դիվանագաիտական հարաբերություներն այն բանից հետո, երբ Թեհրանում իր դիվանագաիտական ներկայացուցչության վրա հարձակումներ տեղի ունեցան, որոք պայմանավորված էին հայտնի շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի մահապատժով: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի երկխոսության կոչից՝ անվանելով Իրանը գլոբալ ահաբեկչության գլխավոր հովանավոր եւ Մերձավոր Արեւելքն ապակայունացնող ուժ: «Իրանը հանդիսանում է աշխարհում ահաբեկչության միակ եւ հիմնական հովանավորը: Թեհրանը նպատակ ունի ոչնչացնել Մերձավոր Արեւելքում հաստատված կարգը... քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը, այդ երկրի հետ համագործակցությունը մնում է բավականին դժվարին», - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը Մյունխենի անվտանգության համաժողովին: