24.11.2024
Փորձագետ. Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ–ին կօգնի Ղարաբաղի շուրջ երկխոսությանը
prev Նախորդ նորություն

Վրաստանը Հայաստանին 11 մլն դոլար է պարտք

Հայաստանի Հանրապետությանը պարտք է միայն Վրաստանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտք ունեցող երկրների վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ 30.04.2017թ. դրությամբ ՀՀ հանդեպ պարտքային պարտավորություն ունի Վրաստանը, որի պարտքի մնացորդը կազմում է $11 մլն դոլար»,- ասված է պատասխանում:

Նաև նշվում է, որ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին» համաձայնագրերով սահմանված վճարման ժամանակացույցերի, պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2025 թվականը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017-ի մարտին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ: ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը մարտին կազմել է $517.9 մլն: