24.11.2024
Փակվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը. միջազգային արձագանք
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ–ին կօգնի Ղարաբաղի շուրջ երկխոսությանը

ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությանը խանգարում է Հայաստանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը։ Այդ մասին հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ–ին թույլ կտա երկու երկրներին`ՀՀ–ին ու Ադրբեջանին սկսել երկխոսություն, այդ թվում ղարաբաղյան հարցով»,–նշել է նա, փոխանցում է sputnik.az–ը։

Նրա խոսքով, ԵԱՏՄ–ի Մինսկի խումբը դա չի կարող ապահովել` երկխոսությունը հնարավոր է միայն տարածաշրջանի ներսում,  առանցքային խաղացողների` ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։