22.04.2025
Դեսպան. Սիրիան ցանկանում է ապրանքներ արտահանել Հայաստան
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է թուրք-ադրբեջանական զորավարժանքների տեսանյութը

ինչպես հայտնի է, մայիսի 1-ին Ադրբեջանի տարածքում մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ անցկացվող կրակային վարժանքները:


Razm.info-ն, հղում անելով ադրբեջանական «Ռեփորթ»-ին հայտնում է, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ:


Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Իրանին սահմանակից Դողուբայազիդ գավառի սահմանապահ գնդի հրամանատարը։ Թուրքիայի Հանրապետության նշված շրջանը Հայաստանի Հանրապետության սահմանից հեռու է շուրջ 30 կմ:


Զորավարժությունն անցկացվում է Բաքվից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող «Գարաիբադ» զորավարժարանի տարածքում:


Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին: Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը եւ Թուրքիան անցկացնում են 2013 թվականից: 2013 եւ 2015 թթ. դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014 եւ 2016 թթ.՝ Թուրքիայում:


Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է նաեւ տեսանյութ այս զորավարժություններից:


Գերմանական «ADK». Արցախի հարեւանությամբ ընտանեկան դինաստիայի բռնապետություն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան