28.03.2024
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվություն չկա. Հոգլանդ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվություն չկա: Այս մասին ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:


Նրա խոսքով, համանախագահները որևէ տեղեկատվություն չունեն նախագահների հանդիպման անցկացման ժամկետների մասին: Անդրադառնալով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը, նա ասել է, որ դրա արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:


Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ևԱդրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, ըստ նախնական տղեկությունների, պետք է քննարկեին երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստումը:


Մինչ այդ Մարտի 27-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս հայտնեց, որ «մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»:


Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ-ին ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»:

Ադրբեջանը «սև ցուցակը» ծաղկացրեց եվրոպացի երաժիշտների անուններով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար