24.11.2024
Սերժ Սարգսյան. Ընտրություններն արձանագրեցին Հայաստանի կարևոր առաջընթացը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանը ցանկանում է Իրանը «խլել» Հայաստանից

Ադրբեջանի և այլ պետությունների միջև վակուումը «լցվում» է հայկական կողմից։ Իրանն այդ հարցում բացառություն չի կազմում։ Այդ մասին echo.az –ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իրան այցի ընցացքում քննարկել է ռազմա–տեխնիկական համագորխակցության հարցեր։ Քաղաքագետը նշել է, որ զարգացնելով Իրանի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությունը Ադրբեջանը փաստացի չեզոքացնում է ՀՀ–ի ջանքերը`օգտագործել Իրանն Ադրբեջանի դեմ։

Ըստ նրա, Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը կարող է ընդգրկել նաև ռազմական տեխնիկայի գնում ու համատեղ զինատեսակների արտադրության հիմնում։

Վելիզադեն հավելել է, որ չպետք է մոռանալ նաև ադրբեջանա–իրանական սահմանային համագործակցության մասին։