24.11.2024
Փորձագետ. Ադրբեջանից ներկրվող գազը շատ կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար
prev Նախորդ նորություն

Ֆրանսուա Ֆիյոն. Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար

Հայկական ծագումով ֆրանսիացիները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով։ Այս մասին Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։


Ֆիյոնի խոսքով ինքը նույնպես մտահոգված է իրավիճակով։ «2016-ի ապրիլին Հարավային Կովկասը նորից բռնկվեց։ Միջազգային համայնքի անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը։ Մահաբեր հարձակումը ավարտվեց անկայուն հրադադարով»,- ասել է Ֆիյոնը։


Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը վառոդի տակառ է տարածաշրջանի համար։ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ»,- նշել է նա։