Diplomatiс Сourier. ԱՄՆ–ն պետք է ամրապնդի տնտեսական և քաղաքական կապերը Բաքվի հետ
ԱՄՆ–ը խոհեմություն կցուցադրի, եթե կենտրոնանա Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտնել է YPFP վերլուծական կենտրոնի փորձագետ Դանիել Ուրչիկը։
«ԱՄՆ–ը պետք է ընդլայնի դիվանագիտական, տնտեսական և անվտնագության ոլորտում կապերը Բաքվ հետ, ինչը թույլ կտա ընդլայնել ԱՄՆ–ի ազդեցությունն ողջ տարածաշրջանում»,–նշել է նա, փոխանցում է Diplomatiс Сourier–ը։
Ըստ նրա, Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի ու Իսրայելի հետ, ինչը թույլ է տալիս ԱՄՆ–ի բարեվել հարաբերությունները Թել–Ավիվի ու Անկարայի հետ։
«Թուրքիային ու Ադրբեջանին միավորում են էթնւկ, լեզվական և մշակութային կապերը, իսկ Իսրայելն Ադրբեջանի հետ համագործակցում է անվտանգության հարցերում։ ԱՄՆ–ը կարող է Բաքվի ֆինանսական աջակցություն ցուցաբերել` Իսրայելից «Երկաթե գմբեթ» և անօդաչու սարքեր ձեռք բերելու համար»,–հավելել է նա։