24.11.2024
ԵԽԽՎ-ն վերադարձրեց Թուրքիային իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահի թեկնածու. Ռոհանիի վերընտրվելը լուրջ վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը

Իրանի նախագահի թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆը խորհրդարանում հանդիպում է անցկացրել պատգամավորների հետ և նեկայացրել իր ծրագրերն Իրանի տնտեսության առողջացման հետ կապված, այդ թվում գործազրկության դեմ պայքարի, փոխանցում է Tasnim News–ը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել հինգ միլիոն աշխատատեղեր ու խոստացել իրականացնել այդ ծրագիրն ընտրվելու դեպքում։

Կալիբաֆի խոսքով, Հասան Ռոհանիի վերընտրվելը լուրջ վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը։

Կալիբաֆն և ևս հինգ թեկնածուները, այդ թվում Իրանի գործող նախագահը սկսել է նախընտրական քարոզարշավը։
Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են 2017թ.–ի մայիսի 19–ին։