Վալովայա. Միասնական արժույթն աղետալի կլինի ԵԱՏՄ համար
Միասնական արժույթի ներդրումը ԵԱՏՄ-ում հակաուտոպիա է: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
Պատասխանելով Եվրասիական միությունում միասնական արժույթի ներդրման մասին հարցին՝ Վալովայան հայտարարել է, որ այդպիսի պլաններ չկան:
«Ավելին, միասնական արժույթի սահմանումը ԵԱՏՄ-ում ուտոպիա չէ, ավելի վատ է՝ հակաուտոպիա է: Այդպիսի ցանկացած փորձ հիմա աղետի կվերածվի: Դա չի նշանակում, որ չպետք է համագործակցել ֆինանսա-արժութային ոլորտում: Մենք պետք է ընդլայնենք ազգային արժույթների կիրառումը, շրջանառությունից դուրս մղենք երրորդ երկրների արժույթները, սակայն, հաստատ, պետք չէ նոր բաներ մտածել միասնական արժույթի հետ կապված, ինչպես դա արեցին եվրոպացիները»,-ասել է նախարարը, հայտնում է kokshetau.asia-ն: