Չեխիան ապրիլի 25-ին խոհրդարանի մակարդակով ճանաչեց 1915 թ-ի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը եւ համալրեց այդ ոճրագործությունը ճանաչած եւ դատապարտած պետությունների շարքը՝ դառնալով 26-րդը: Այս մասին Թվիթերում կատարած գրառման միջոցով հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ են քվեարկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը քիչ առաջ 104 պատգամավորներ:
Բանաձեւում մասնավորապես ասվում է, ոչ Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում: Բանաձեւը, ըստ էության, ունիվերսալ է, այնտեղ բացի վերը նշված ազգերի նկատմամն կատարված հանձագործոթյունների ճանաչվում է դատպարտվում է երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է արվում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» հղում անելով Պրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական անկախ ամսագրին, բանաձեւը ներկայացվել է սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ, Չեխհայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից: «Ես կարծում եմ, որ Չեխիայի պարտքն էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երեկ նշվում էր Ցեղասպանության 102-րդ տարելիցը, եւ այսօր նման բանաձեւի ընդունումը խորհրդանշական է»,- ասել է Բյոնիշը։
Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Այսպիսով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 26 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:
Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: