Լավրով․ ՌԴ-ն գնահատում է ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ-ի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ձգտումը՝ օգնել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, տեսնում է ԵԱՀԿ դրական մասնակցությունը Անդրկովկասում կայունության հարցերով ժնեւյան բանավեճերում։
«Գոյություն ունեն բավականին լուրջ խոչընդոտներ՝ դեպի կարգավորում առաջխաղացման համար։ Բայց համենայն դեպս, բոլոր արտաքին ներառված խաղացողները տրամադրված են, որ պայմաններ ստեղծեն կողմերի միջեւ փոխզիջումներ որոնելու համար»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով Ռուսաստանը հետեւողականորեն կողմ է արտահայտվում աշխարհում ԵԱՀԿ-ի դերակատարման բարձրացմանը, քանի որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում անվտանգության ու վստահության ամրապնդումը, բաժանարար գծերի ջնջումը պարտադիր առաջնայնություններ են։