24.11.2024
Լավրով․ ՌԴ-ն գնահատում է ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը հրաժարվել է իշխող կուսակցության ղեկավարի պարտականությունից

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում Էրդողանի համար ցանկալի արդյունքից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) առաջնորդ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն է ստանում լինել կուսակցական ու ղեկավարել կուսակցություն։

Այս պահին իշխող կուսակցության առաջնորդ, վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն հրաժարական է ներկայացրել կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ ապահովելով առաջիկայում Էրդողանի համար կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Այս փաստի հետ կապված իշխանությունները դեռ հայտարարություն չեն տարածել։