21.04.2025
ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է հետաքննել ընդդիմադիր բլոգերի մահը
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է փոխել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Ադրբեջանը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է փոխել ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, ինչը թույլ կտա նրանց կենտրոնանալ ավելի լուրջ սպառնալիքների ու պետությունների զարգացման վրա։ ՀՀ–ի համար դա ենթակառուցվածքների վերագործարկումն է հարևանների հետ, ինչն այժմ անհնար է չորս սահմաններից երկուսի փակ լինելու պատճառով։ Ադրբեջանի համար դա Նախիջևանի և Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցությունն է ու ավելի կարևոր հարցերի վրա կենտրոնացումը, քան ՀՀ–ի հետ հակամարտությունը։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է բրիտանացի լրագրող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Ղարաբաղյան հարցի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա լուծումը հիմնված է որոշակի փոխզիջումների վրա։ Ադրբեջանի համար դա ղարաբաղյան հայերին թույլ տալն է ինքնակազմակեպվելու, այսինքն ուղիղ չենթարկվելու Բաքվին ու հանդես են գալու յուրատեսակ միջանցք Լաչինով դեպի Հայաստան։ Հայկական կողմից` Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների վերադարձ`սկզբից Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Կուբաթլի և Զանգելան, ինչից հետո Քելբաջարի շրջանն ու «ոչ միջանցքային» Լաչինը`Լաչինի կարգավիճակի առանձին քննարկմամբ»,–նշել է նա։

Ըստ նրա, փոխզիջումները հնարավոր են փոխադարձ վստահության մթնոլորտում, ինչը հիմա չկա։ 

43 մլն դրամ՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար