9.06.2025
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է փոխել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Ադրբեջանը
prev Նախորդ նորություն

43 մլն դրամ՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։


Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով համապատասխան նախագիծը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախագծի նպատակն է կազմակերպել Սիրիայում տուժած բնակչությանը Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը:


Ըստ նախագծի՝ Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ:


Ինչպես ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, փետրվարին Հայաստանը շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր ուղարկեց Սիրիա ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:   

ԵԱՀԿ-ը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ հակամարտության գոտում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին