25.11.2024
Բաքվի ֆինանսական կրախը հարվածել է Աստանային. Ղազախստանը կարող է կորցնել միլիոններ
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Խաղաղությունը հնարավոր է տարածքներ` խաղաղության դիմաց սկզբունքով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, փոխանցում է Интерфакс-Азербайджан–ը։

«Ադրբեջանի, ՀՀ–ի ու ՌԴ–ի ԱԳ նախարարների Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղությունը հնարավոր է զորքերի դուրս բերման կամ տարածքներ` խաղաղության դիմաց( land for peace) սկզբունքով։ 12 տարվա բանակցությունների տրամաբանությունը հենց դրա մեջ է կայանում»,–նշել է նա։

Նա հերթական անգամ կրկնել է, որ «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:


Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ թեպետ Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն:


Նա հիշեցրել է, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի): Դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:


«Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են զինված սադրանքների դիմել, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է շարունակել», - հավելել է Նալբանդյանը:


Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարերը վերջին անգամ հանդիպել են ապիլի 28-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությմաբ:


Մինչ այդ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը: Չորս օր առաջ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:


Այսինքն՝ հանդիպման նախաշեմին հայկական կողմը երկու զոհ ունեցավ: