24.11.2024
Բաթումիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
prev Նախորդ նորություն

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լիկվիդացիան կապ չունի քաղաքականության հետ. ՌԴ ԱԳՆ

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լիկվիդացիան կապ չունի քաղաքականության հետ և չպետք է ազդի Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունների զարգացման վրա:


Այս մասնի ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վասիլիի Նեբենզյան: «Սա չպետք է հանգեցնի երկու պետությունների միջեւ հարաբերությունների վատթարացման», - ասել է դիվանագետը:


Նրա խոսքով, հարցն իրավական հարթությունում է եւ այդպես էլ պետք է դիտարկել:


«Որոշումը կախված է ոչ թե ինչ-որ մեկի քաղաքական կամքից, այլ սա մեր իրավապահների որոշումն է, որը կապված է այդ կազմապերության գրանցման ընթացակարգի խախտման հետ», - ասել է նա:


ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը վստահություն է հայտնել, որ այս պատմությունը չպետք է ազդի երկու պետությունների հարաբերությունների վրա: