Բաթումիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի պաշտապանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 21-ին Վրաստանում է, որտեղ բացի վրաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից, կհանդիպի նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, Հասանովն այցելել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող այգի, որտեղ տեղադրված է Հեյդար Ալիեւի կիսանդրին:
Այցի ընթացքում նախատեսված է, որ նա կհանդիպի Վրաստանի պաշտպանության նախարար Լևոն Իզորիայի հետ, ում հրավերով էլ գտնվում է Թբիլիսիում: Նախատեսվում է, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հանդիպման արդյունքում նախատեսվում է ստորագրել հուշագիր երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ:
Այցի հարոջդ օրը՝ մայիսի 22-ին, Հասանովը կհանդիպի Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Իսկ մայիսի 23-ին Բաթումիում տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվելիք հարցերի օրակարգի մասին դեռեւս տեղեկություն չկա: