24.11.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը ՍԾՏՀ գագաթաժողովում վրդովվեցրել է Էրդողանին
prev Նախորդ նորություն

Կոսաչև. ՀՀ և Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը հետևողականորեն զարգանում են

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հանդիպում է անցկացրել ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:


Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական միջնորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում և միջազգային հարթակներում:


«Ռուս- հայկական միջնորհրդարանական հարաբերությունները հետևողականորեն և համակարգային զարգանում են», - ասել է Կոնստանտին Կոսաչևը: 


Նա գոհունակությամբ ընդգծել է, որ ՀՀ Ազգային Ժողովի ձևավորման գործընթացը գրեթե ավարտին է մոտենում.


«Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք պրոֆիլային կոմիտեների և հանձնաժողովների լայն համագործակցությամբ», ընդգծել է սենատորը:


Իր հերթին Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության լավագույն ավանդույթները կշարունակվեն: Նրա խոսքով, Հայաստանում բարձր են գնահատում Ռուսաստանի աջակցությունը.


«Հայաստանում խորհրդարանական ինստիտուտների դերակատարումը աճում է, այդ թվում և միջազգային հարաբերություններում», — շեշտել է Աշոտյանը: Հայ պատգամավորը հավելել է, որ հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանում քաղաքական տարբեր ուժերի ներկայացվածությունը՝ հայ-ռուսական քաղաքական համագործակցության ամրապնդմանն ուղղված կուրսը շարունակական կլինի: