20.04.2025
Բլոգեր Լապշինի մոտ որևէ փոփոխություն չկա
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Դժվար Թրամփը ԼՂ հարցը դարձնի իր արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական տարր

Թրամփի վարչակազմը դժվար թե ղարաբաղյան հարցը դարձնի իր արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական տարր։ Ղարաբաղը դժվար թե դառնա նոր վարչակազմի ուշադրության թեմա, եթե Վաշինգտոնը չտեսնի դիվանագիտական հաղթանակի հնարավորություն։ Այդ մասին azeri.today–ին հայտնել է ամերիկացի փորձագետ Մայքլ Սեսսիրը։

«Եթե Ադրբեջանի ու ՀՀ–ի ղեկավարները պատրաստ են գնալ անհրաժեշտ զիջումների, որպեսզի վերջ դնեն հակամարտությանը և հասնել կարգավորմանը բանակցությունների միջոցով, ապա ես կարծում եմ, որ Սպիտակ տունը անհրաժեշտ ժամանակն ու ռեսուրսները կհատկացնի»,– նշել է նա։

Նրա խոսքով, դա կախված է տեղի մասնակիցներից և «ես չեմ կարծում, որ ԱՄՆ–ը խաղաղ կարգավորման նախաձեռնություն կցուցաբերի, եթե հաջողության իրական շանս չլինի»։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը ՍԾՏՀ գագաթաժողովում վրդովվեցրել է Էրդողանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար